Համբուրգում «Եհովայի վկաների» կենտրոնում հրաձգության զոհ է դարձել 8 մարդ, կա 24 վիրավոր

«Եհովայի վկաների» կենտրոնը, Համբուրգ, 10 մարտի, 2023թ.

Անցած երեկո Համբուրգում «Եհովայի վկաների» եկեղեցական կենտրոնում մի անձ կրակ է բացել հավատացյալների վրա: Զոհվել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ հարձակումը նախաձեռնած անձն, ով, ըստ ոստիկանության, հավանաբար ինքնասպան է եղել:

Der Spiegel հանդեսի փոխանցմամբ, այդ անձը կրոնական համայնքի նախկին անդամ էր, ծայրահեղականների ցուցակում չի եղել, մինչ այդ օրենքի հետ խնդիրներ չի ունեցել: Նրա արարքի դրդապատճառները տակավին հայտնի չեն:

Կրակոցներ «Եհովայի վկաների» կենտրոնում, Համբուրգ, 10 մարտի, 2023թ.

«Վատ լուրեր ենք ստացել Համբուրգից, այնտեղ Եհովայի վկաների» եկեղեցու մի քանի անդամներ դաժան բռնության զոհ են դարձել»,- Թվիերում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Հրաձգության ընթացքում վիրավորվել են նաև առնվազն 24 մարդիկ, նրանցից 7-ն, ըստ բժիշկների, ծանր վիճակում են: