Վրաստանի խորհրդարանը մերժեց «Օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը, որը վերջին օրերին բողոքի ցույցերի և ընդհարումների առիթ է դարձել:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը, սակայն երկու օր տևած լայնածավալ ցույցերից հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը որոշել է այն այլևս չքննարկել:
Ընդդիմությունն արձագանքել է, թե չի հավատում «Վրացական երազանքի» և դրա դաշնակից ու օրինագծի հեղինակ «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորներին և պահանջել է, որ օրենսդիրները պաշտոնապես այն մերժեն:
Այսօր օրինագիծը դրվել է քվեարկության, կողմ է քվեարկել 1 և դեմ՝ 35 պատգամավոր, այսպիսով, օրինագիծը մերժվել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած «Վրացական երազանքի» զիջումներին՝ ընդդիմությունը հայտարարում է բողոքի ակցիաները շարունակելու մասին