Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ռազմական հանցագործություն է անվանել լույս հինգշաբթի գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հրթիռակոծությունը։
«Այսօր խոսեցի Վլադիմիր Զելենսկու հետ՝ անցած գիշեր Ուկրաինային հասցված անկանոն հրթիռային հարվածներից հետո: Ռուսաստանի կանխամտածված հարվածը խաղաղ բնակչությանը և էներգացանցին ռազմական հանցագործություն է: Սա ամրապնդում է մեր ընդհանուր հանձնառությունը՝ շարունակել Ուկրաինայի բարեփոխումները նրա եվրոպական ճանապարհին», - գրել է ֆոն դեր Լայենը Twitter-ում:
Ավելի վաղ Ուկրաինայի հերթական հրթիռակոծումը դատապարտել էին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Սպիտակ տան ներկայացուցիչները և ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերն և վաղ առավոտյան Ուկրաինան կրկին ենթարկվել է զանգվածային հրետակոծության