Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 17:50-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի, նշում է գերատեսչությունը։
Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Այսօր առավոտյան ռազմական գերատեսչությունը հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կրակոցներ բացելու մասին։