Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպան Կիրսթի Նարինենը քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը, հաղորդում է ՊՆ-ն։

Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։