Քաղաքացիական ակտիվիստներն այսօրվա ճեպազրույցում հայտարարել են, որ Ռուսթավելիի պողոտայում երեկոյան նախատեսված ակցիան տեղի կունենա՝ չնայած իշխանությունները որոշեցին հետ կանչել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանք»-ը և «Ժողովրդի ուժ»-ը հետ կանչեցին «օտարերկրյա գործակալի» օրինագիծըԹբիլիսիի սակրեբուլոյի անդամ, ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունից Ցոտնե Կոբերիձեն ասել է, որ իշխանություններից հստակություն են պահանջում, թե ինչպես են նրանք հետ կանչում օրինագիծը, քանի որ նրանց հայտարարությունն անորոշ է, և երկրորդ պահանջը բերման ենթարկվածներին ազատ արձակելն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում նախորդ երկու օրերին 133 մարդ է բերման ենթարկվել. ՆԳՆ