Հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Օհանյանի դին, քննություն է տարվում

Երեկ հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար քննություն է տարվում:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին», - ասված է հաղորդագրությունում: