Վրաստանում ցուցարարները շրջապատել են խորհրդարանի շենքը

Վրաստանում ցուցարարները շրջապատել են խորհրդարանի շենքը՝ փորձելով արգելափակել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի ընդունումը։

Ընդունված օրինագիծը հետ կանչելու վերջնաժամկետը ժամը 22:00-ն էր, որից հետո «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն ցուցարարներին խնդրեց քվեարկել ձեռքը վերև պարզելով, եթե նրանք կողմ են խորհրդարանը շրջափակման մեջ դնելուն: Սա ծափահարությունների արժանացավ։

Երեքշաբթի օրը ցույցեր են ընթացել նաև Բաթումիում, Քութայիսիում, Զուգդիդիում, Փոթիում, Ախալցխայում, Մառնեուլիում և Գորիում:

Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որից հետո խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջև բախումներ սկսվեցին։

Ցուցարարների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, ճայթուցիկներ և այլ հատուկ միջոցներ է կիրառել։ 66 ցուցարար բերման է ենթարկվել։ Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ շուրջ հինգ տասնյակ ոստիկաններ վնասվածքներ են ստացել։ Ցուցարարների թվում ևս տուժածեր կան։