ԱՄՆ պաշտպանության նախարարը նախապես չհայտարարված այց է կատարել Իրաք

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մարտի 7-ին ժամանել է Բաղդադ։ Նրա այցի մասին նախապես չէր հայտարարվել։

«Ես այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ-Իրաք ռազմավարական գործընկերությունը, երբ մենք շարժվում ենք դեպի ավելի անվտանգ, կայուն ու ինքնիշխան Իրաք»,- Բաղդադում ասել է Օսթինը։

Այս տարի լրանում է ԱՄՆ-ի զինված գործողության միջոցով Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալման 20-ամյակը։ ԱՄՆ-ի միջամտությունը հաջորդել էր հարևան Քուվեյթը գրավելու Սադամի զորքերի ներխուժմանը։

Ներկայումս ԱՄՆ-ն 2500 զինվոր ունի Իրաքում և հավելյալ 900 զինծառայող Սիրիայում, որոնք տեղում օգնում են պայքարելու «Իսլամական պետության» զինյալների դեմ, որոնք 2014 թվականին գրավել էին այդ երկու երկրների տարածքների մեծ մասը։