Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Եգիպտոս

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Եգիպտոս։

Մինչև մարտի 9-ը Միրզոյանը կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։

Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ՝ ներառյալ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հունվարի վերջին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին էր Հայաստանում, նա չեզոք միջնորդություն էր առաջարկել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եգիպտոսը չեզոք միջնորդություն է առաջարկում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում