Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն այցելել է Դոնբաս՝ մասնավորաբար 2022 թվականի գարնանը ռուսական զորքերի հսկողության տակ անցած Մարիուպոլ քաղաք։
«Այցի ընթացքում Սերգեյ Շոյգուն ստուգել է Դոնբասի ենթակառույցների վերականգնման ուղղությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմա-շինարարական համալիրի կողմից տարվող աշխատանքների ընթացքը», - նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև փոխանցում է, որ Շոյգուին են ներկայացվել Մարիուպոլում քաղաքի գրավումից հետո կառուցված նոր բժշկական կենտրոնը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կենտրոնն ու 12 շենքերից կազմված նոր թաղամասը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազովստալ» գործարանն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ. ՌԴ ՊՆ