Երեկ կատարվածը Արցախի շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է, հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
ԱԺ նախագահը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և ահաբեկչական գործողությունները հաջորդել են փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին Հայաստանի պահանջի բավարարմանը և փետրվարի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտահայտած դիրքորոշմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը. Տոյվո Կլաար«Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը», - ասված է հայտարարությունում:
Ստեփանակերտը երեկ հաղորդեց ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման մասին, որին հետևանքով զոհվեց ոստիկանության 3 ծառայող։ Բաքուն ևս հայտնել է զոհերի և վիրավորների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ու ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի ու վիրավորների մասին