Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե բանակում զոհ է ունեցել` ականի պայթյունի հետևանքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին, նախարարությունը, սակայն, այդ մասին հաղորդագրությունը դեպքից մեկ օր անց է տարածել:
Ավելի վաղ Բաքուն հաստատել էր, որ այսօր երկու զինծառայող է կորցրել Ղարաբաղում` «Խայփալու» կոչվող տեղանքում, որտեղ, ըստ Ստեփանակերտի, ադրբեջանական դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր բացել Արցախի ոստիկանության մեքենայի վրա:
Հայկական կողմը տեղի ունեցածը ահաբեկչություն էր որակել, հաղորդել երեք սպանվածների, մեկ վիրավորի, Բաքուն`երկու զոհվածների մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ու ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի ու վիրավորների մասին