Ռուսական զորքերը գնդակոծել են Խերսոնի շրջանը, հայտնի է առնվազն երեք զոհի մասին

Արխիվ

Այսօր կեսօրից հետո ռուսական բանակը գնդակոծել է Դարեև համայնքի Պոնյատովկա գյուղը։ Նախնական տեղեկություններով՝ զոհվել է Խերսոնի շրջանի երեք խաղաղ բնակիչ, հայտնում է շրջանի վարչության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ռուսական կողմը միտումնավոր հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ խաղաղ բնակիչներ են եղել։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը մանրամասնել է, որ սպանվել է կին և երկու երեխա։