Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ, վեց կիլոմետր խորությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ ցնցումներ են գրանցվել Դյուզջե նահանգում։
Երկրաշարժը զգացվել է նաև Սաքարյա նահանգի Ադափազարի շրջանում։