Բրիտանիան խոստացվածից երկու անգամ ավելի շատ տանկեր կտա Ուկրաինային

Ուկրաինացի զինծառայողները Challenger 2-ի վրա, Բովինգտոն, Բրիտանիա, 22 փետրվարի, 2023թ.

Մեծ Բրիտանիան Ուկրաինային խոստացվածից երկու անգամ ավելի շատ Challenger 2 տեսակի բրիտանական արտադրության հրասայլեր կփոխանցի: Բացի այդ, բրիտանացիները կավելացնեն Կիևին տրամադրելիք AS-90 տեսակի ինքնագնաց հաուբիցների թիվը:

Բրիտանիան նաև ավելի մեծ թվով ուկրաինացի զինծառայողներ կընդունի վարժական հրաձգարաններում պատրաստություն անցնելու համար: Այդ մասին հայտնել է Բրիտանիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վադիմ Պրիստայկոն:

Նրա խոսքով, բրիտանացիներն այդ որոշումն ընդունել են Լոնդոն փետրվարի 8-ին նախագահ Վլադիմիր Զելենսկու կատարած այցից հետո:

«Ինչ վերաբերում է Challenger 2-ներին, ապա 14-ի փոխարեն կրկնակին կստանանք, բացի այդ Բրիտանիան կտրամադրի AS-90 տեսակի 155 միլիմետր տրամաչափի ոչ թե 30, այլ 33 ինքնագնաց հաուբիցներ»,- ասել է դեսպանը: