Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը խոստանում է անել հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտության տևական լուծման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով։
«Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում և հետամուտ լինել իր ընտրած քաղաքական ու տնտեսական ուղեգծին», - իր տեսաուղերձում նշել է դեսպանը, որ Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ։
«Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ, և ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու մեր կապերն ու օգնելու Հայաստանին կերտել պայծառ ու բարեկեցիկ ապագա», - շեշտել է դեսպան Քվինը։
Նա արդեն հանդիպումներ է ունեցել հայաստանցի պաշտոնյաների հետ, քննարկել ինչպես տարածաշրջանային խնդիրները, այնպես էլ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը։