Ստեփանակերտ-Բաքու շփումները միայն հրատապ հումանիտար հարցեր քննարկելու համար են, հայտարարում են Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից՝ վերահաստատելով ինտեգրման թեմա օրակարգում չի եղել երեք օր առաջ ռուս խաղաղապահ զորակազմի արցախյան շտաբում կայացած հանդիպման ժամանակ։ Արցախից մեկնած ադրբեջանցիները ներկայացրել էին, թե «քննարկել են Ղարաբաղի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։
«Հանդիպման սկզբնամասում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով։ Վերջինս ընդգծել է նաև, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, և դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ», - ասված է ԱԽ հայտարարության մեջ:
Ադրբեջանական կողմի աշխատանքային խմբի ղեկավարը Միլի Մեջլիսի մարտակերտցի պատգամավոր Ռամին Մամեդովն է, հայկական կողմինը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը: Ստեփանակերտից ասում են՝ Մամեդովից բացի, ադրբեջանական պատվիրակության մյուս անդամները քննարկել են օրակարգային հարցերը՝ Արցախի գազի, էլեկտրաէներգիայի անխափան վերականգնում, Լաչինի միջանցքի բացում ու մեկանգամյա շրջայց Կաշենի ու Դրմբոնի հանքավայրեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քանի չկա Ստեփանակերտ - Բաքու երկխոսության երաշխիք, Փաշինյանը չպետք է հրաժարվի Արցախի հարցով բանակցություններից. Տաթևիկ Հայրապետյան«Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադաս մարմիններին և առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին», - նշում է կառույցը։
Անվտանգության խորհուրդն ապատեղեկատվություն է համարում նաև Բաքվի այն պնդումը, թե հաջորդ հանդիպումն առանց ռուսների է լինելու Գյանջայում կամ Աղդամում։
«Բացառապես հումանիտար ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր ենք քննարկում»,- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է ասօր Արցախ -Ադրբեջան շփումների մասին խոսել պահեստազորի սպաների հետ հանդիպման ժամանակ. «Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախն անհրաժեշտ է համարում միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնումը. Ստեփանակերտը հակադարձել է ԲաքվինՄարտիմեկյան հանդիպանը ակտիվ խոսքուզրույցից ու փոխադարձ հակադարձումներից բացի, ուրիշ ոչինչ առայժմ չի հետևել. 82-րդ օրն է միջանցքը փակ է մնում, ադրբեջանցիները շարունակում են արգելել Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարի վերականգնումը։ Ավելին՝ վերջին օրերին ակտիվացել են կրակոցները սահմանագոտու տարբեր ուղղություններով. Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ ադրբեջանական զինուժը կրակում է Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջանների իրենց հսկողության տակ անցած տարածքներից։
«Կապ չունի ոչ գյուղատնտեսական, ոչ էլ բնակավայրերի հետ, այնպիսի տարածքում է եղել բնակիչների հետ կապված, որ նույնիսկ չեն էլ լսել բնակիչները», - ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:
Ըստ նրա՝ կրակոցներն այս անգամ բնակավայրեր չեն հասել, բայց միևնույն ժամանակ գարնան գյուղաշխատանքների այս փուլում՝ սահմանային հողերը պիտի մշակեն ռուս խաղաղապահների ներկայությամբ. «Միշտ մենք նախօրոք պայմանավորվում ենք, աշխատանքային գրաֆիկ ենք կազմում տարածքներով, ժամերով, այնուհետև աշխատանքներն իրականացվում են անկախ նրանից՝ լարված է իրավիճակը, թե հանգիստ, միշտ հրավիրում ենք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմից հրադադարի խախտումները վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման չկամության մասին. Արցախի ԱԳՆՓետրվարի 28 ին, մարտի 1-ին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել դաշտում աշխատող տրակտորիստների ուղղությամբ Մարտունու շրջանում։ Թիրախում հայտնված մարդիկ «Ազատությանը» պատմել էին, որ միջադեպից հետո տեսել են դեպքի վայր շտապող ռուս խաղաղապահներին։ Նրանց ամենօրյա տեղեկագրերում, սակայն
Մարտունու միջադեպերի մասին ոչինչ չկա, միայն երեկ նշել են՝ Ասկերանում է հրադադարի ռեժիմը խախտվել: Որ կողմը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում, ասում են՝ դեռ պիտի հետաքննեն։