«Մեծ քսանը» Նյու Դելիում համաձայնության չի եկել Ուկրաինայի հարցում

«Մեծ քսանի» հավաքը, Նյու Դելի, Հնդկաստան, 2-ը մարտի, 2023թ.

«Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարները Նյու Դելիում գումարված համաժողովում համաձայնության չեն եկել Ուկրաինայի հակամարտության հարցում:

«Մեծ քսանի» համաժողովի մասնակիցների գերիշխող մեծամասնությունը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, սակայն, ըստ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից առարկություններ են ներկայացվել:

«Կային հարցեր, որոնք, անկեղծ կասեմ, առնչվում էին Ուկրաինային, դրանց շուրջ եղել են տարաձայնություններ, որոնք մենք չկարողացանք հաղթահարել», - ասել է Ջայշանկարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բլինքենը և Լավրովը ոտքի վրա կարճ շփվել են Նյու ԴելիումՌուսաստանն ու Արևմուտքը մեղադրանքներ են փոխանակել G20-ում«Մեծ քսանի» արտգործնախարարների ժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ