Ռուսաստանն ու Արևմուտքը մեղադրանքներ են փոխանակել G20-ում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի հունվարի 21-ին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցով որևէ լուրջ առաջարկ մեկ տարի է՝ չի ստացվել:

Այդ մասին Լավրովն այսօր հայտարարել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գումարված «Մեծ քսանի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովում:

«Պարկեշտ չէ մեզ ուղղել բանակցելու կոչեր: Մենք երբեք լուրջ բանակցություններից չենք հրաժարվել: Լուրջ առաջարկներ անցյալ տարվա մարտ ամսից չենք ստացել», - ասել է Լավրովը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իր հերթին, հայտարարել է. - «Մենք պետք է շարունակենք կոչ անել Ռուսաստանին՝ վերջ տալ ագրեսիայի իր պատերազմին և դուրս գալ Ուկրաինայից՝ հանուն միջազգային խաղաղության և տնտեսական կայունության»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեքսանդր Բոգոմազ. «Ուկրաինացի դիվերսանտները մտել են Բրյանսկի շրջան»