Չինաստանի հետ կապերի ընդլայնումը Մինսկի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է, Պեկին կատարած այցի ընթացքում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Պեկինն ու Մինսկը շարունակում են ամրապնդել կառուցողական քաղաքական երկխոսությունը, հաջողությամբ զարգացնում են տնտեսական կապերը։
«Համատեղ ջանքերի շնորհիվ համապարփակ ռազմավարական համագործակցության գաղափարը Բելառուսի և Չինաստանի հարաբերություններում հատուկ նշանակություն է ձեռք բերել», - հայտարարել է Լուկաշենկոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոն Սի Ծինփինի հրավերով հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան