ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան։
Փետրվարի 28-ին կայացած հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ասել է․ - «Մենք կառուցել ենք շատ լավ և հուսալի երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ կարևոր ռազմավարական շատ բնագավառներում, ինչպիսին են անվտանգությունը, էներգետիկան, առևտուրն ու ներդրումները»։
Աստանայում Բլինքենը հանդիպելու է Կետրոնական Ասիայի բոլոր հինգ երկրների արտգործնախարարների հետ։
Ղազախստանից պետքարտուղարը մեկնելու է Ուզբեկստան։