Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր միջազգային գործընկերներից շատերը, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են այս տարածաշրջանից հեռու, ցուցաբերում են մեծ հետաքրքրություն՝ օգնելու առաջ շարժվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը մնում է ակտուալ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ադրբեջանի նախագահն, իր հերթին, հույս է հայտնել, որ այս տարին բեկումնային կլինի երկու հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և հենց Լավրովին այդ գործում ունեցած ներդրման համար:
Վաղը Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։
Տե՛ս նաև այստեղ