Հայաստանում Եվրամիության դեսպանությունը խորը վշտակցություն է հայտնում բոլորին՝ ովքեր Սումգայիթում 35 տարի առաջ կորցրել են հարազատ և բարեկամ։
«Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին», - գրված է դեսպանության ֆեսյբուքյան էջում։
35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միանում ենք հայերին՝ սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»․ ԱՄՆ դեսպանություն