Թուրքիայի արևելքում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Արխիվ

Այսօր կեսօրին Թուրքիայի տարածքում նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի (AFAD) փոխանցմամբ` ստորգետնյա նոր ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մալաթիայից ոչ հեռու՝ Յեշիլյուրտ բնակավայրի մոտ։

Թուրքական իշխանությունների փոխանցմամբ` այսօրվա երկրաշարժի հետևանքով մի շարք նոր փլուզումներ են արձանագրվել։

«Երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 69 տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել», - հայտարարել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության տնօրենը։