Ադրբեջանցի իրավապաշտպանների հաշվարկով՝ այս պահին երկրում 93 քաղբանտարկյալ կա։ Այս տվյալները այսօր հրապարակել է «Ազատություն ադրբեջանցի քաղբանտրակյլաներին» միությունը։
«Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» ղեկավարներ Արիֆ և Լեյլա Յունուսների և «Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի» տնօրեն Էլշան Հասանովի հաշվարկներով՝ քաղբանտրակյալների շարքում ամենամեծ թիվը՝ 29 հոգի, կազմում են իսլամիստ գործիչները։
Երկրորդ տեղում 2018 թվականին Գյանջայում տեղի ունեցած անկարգությունների գործով դատապարտվածներ են՝ 26 մարդ։
Իրավապաշտպանների պնդմամբ, այս պահին ճաղերի հետևում են ընդդիմադիր կուսակցությունների վեց ակտիվիստներ։ «Նույնքան է բանտարկված լրագրողների և բլոգերների քանակը», հայտարարում են իրավապաշտպանները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պայքարն ավարտված չէ, քանի դեռ Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալներն ազատության մեջ չեն»