Երևանն ու Բաքուն անցել են «առցանց դիվանագիտության». Բայրամով

Բանակցությունների շրջանակում Ադրբեջանը Հայաստանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում։

«Մենք միմյանց փոխանցում ենք մեր պայմանները։ Բայց որքանով դա արդյունավետ կլինի, ցույց կտա ժամանակը»,- ասել է ադրբեջանցի նախարարը։

Նա հերթական անգամ Հայաստանին մեղադրել է, թե իբր Երևանն «անհիմն կերպով» խուսափում է կառուցողական բանակցություններից, ինչը լուրջ հարված է։

Երևանը, մինչդեռ, շարունակ հայտարարում է խաղաղության բանակցությունների շարունակելու պատրաստակամության և ընդհանրապես խաղաղության դարաշրջանի անցնելու մասին։