Էմանյուել Մակրոնը ապրիլի սկզբներին կմեկնի Չինաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է առաջիկա ապրիլին Չինաստան այցելելու պլանների մասին։

«Իմ կարծիքով փաստը, որ Չինաստանը միանում է խաղաղության ապահովման ջանքերին, լավ է», - ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով Ուկրաինայի հարցով Պեկինի հեղինակած խաղաղության նախաձեռնությունը։

«Ապրիլի սկզբներին կմեկնեմ Չինաստան։ Չինաստանը այժմ պետք է մեզ օգնի Ռուսաստանի վրա ճնշելու հարցում, բնականաբար, որպեսզի չկիրառի միջուկային զենք, քիմիական զենք, ինչպես նաև դադարեցնի այս ագրեսիան մինչև բանակցությունների մեկնարկը», - նշել է Ելիսեյան պլատի ղեկավարը։

Նախօրեին Չինաստանը հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ 12 կետից բաղկացած իր պլանը՝ կոչ անելով բոլոր կողմերին աջակցել Մոսկվային և Կիևին «միմյանց ընդառաջ շարժվելու» և ուղիղ երկխոսությունը հնարավորինս շուտ վերսկսելու հարցում։