Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա

Աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ստամբուլի օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Ալիևի այցի օրակարգի մասին Ադրբեջանի նախագահի գրասենյակը այլ մանրամասներ չի հայտնել։