«Որքանով ես հասկանում եմ կողմերին հրավեր և հնարավորություն է տրվել: Ի վերջո, ցանկացած նման հանդիպմանը իրենց հնարավոր մասնակցության մասին պետք է խոսեն հենց կողմերը՝ մեր հայ գործընկերները, մեր ադրբեջանցի գործընկերները», - երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե կոնկրետ երբ է կայանալու Բյուսելում սպասվող հանդիպումը:
Նախորդ օրը Փրայսը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում. Նեդ ՓրայսԴիտարկմանը՝ Ռուսաստանը վերջին շաբաթներին հատկապես խիստ քննադատում է գործընթացը՝ պնդելով, թե Արևմուտքը տապալում է բանակցային գործընթացը, Փրայսն արձագանքել է. - «Իմ միակ մեկնաբանությունն այն է, որ մենք հուսով ենք տեսնել այն առաջընթացի շարունակությունը, որը տեսանք վերջին շաբաթների ընթացքում, և մենք պատրաստ ենք աջակցել կողմերին, մինչ նրանք բանակցություններ են վարում այս մարտահրավերի համապարփակ լուծման ուղղությամբ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ԱԳ փոխնախարար. «Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումն ունի կայունացմանը չնպաստող ենթատեքստ»