Սեռական բռնության և հետապնդումների հոդվածներով 23 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի հայտնի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին Նյու Յորքի դատարանը լրացուցիչ դատապարտել է ևս 16 տարվա՝ բռնաբարության գործով:
Փաստաբանները պահանջում էին նոր դատավարություն, պնդելով, թե երդվյալ ատենակալներին սխալ ցուցումներ են տրվել, և մի շարք ապացույցներ չեն տրամադրվել։
Վայնշտեյնը կինոաշխարհում մեծ հեղինակություն է ձեռք բերել որպես մի շարք բարձր գնահատված ֆիլմերի պրոդյուսեր, դրանց թվում են «Օսկար»-ներ վաստակած «Անգլիացի հիվանդը» (1996թ.) և «Սիրահարված Շեքսպիրը» (1998թ.), ինչպես նաև միջազգային մրցանակների արժանացած «Մեղքերի քաղաքը» (2005թ):