Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նախկին պահպանողական վարչապետ Բորիս Ջոնսոնը փետրվարի 23-ին ասել է, թե կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին:
«Լավ միտք է: Դա շատ կարևոր կառույց է, ՆԱՏՕ-ն այսօր ամուր է, քան երբևէ», - ասել է Ջոնսոնը:
Ռուս - ուկրաինական պատերազմի հարցում Կիևին անվերապահորեն սատարող Բրիտանիայի նախկին վարչապետը խոսել է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին:
«Ոչ մի հակասություն չեմ տեսնում Ուկրաինայի անդամակցության հարցում, դա հեռանկար է, դա պետք է տեղի ունենա», - ասել է Ջոնսոնը:
Փետրվարի 22-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ աշնանը կազատի պաշտոնը:
«Համոզված եմ, որ դաշինքն ինձ փոխարինելու համար արժանի թեկնածու կգտնի», - ասել է Ստոլտենբերգը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոլտենբերգը մինչև հոկտեմբեր կազատի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը