Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվն անցավ 52 հազարը

Երկրաշարժի հետևանքները Թուրքիայի Անթաքիա քաղաքում, փետրվար, 2023թ.

Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում ավելի քան 43,5 հազար մարդ է զոհվել, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

«Քահրամանմարաշի երկրաշարժերը 43 հազար 556 մարդու կյանք են խլել», - նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu լրատվական գործակալությունը։

Երկու երկրների սահմանային շրջանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով հարևան Սիրիայում զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ։ Տեղական իշխանությունները երկրում ստեղծված իրավիճակը որպես «մարդասիրական աղետ» են բնութագրել: