Որքան էլ լարված լինի իրավիճակը, այդ պատրվակով բանակցային գործընթացի սառեցումը հակաարդյունավետ է, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանցի պաշտոնյան հավաստիացրել է՝ ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել կողմերին:
«Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումները, ինչպես նաև երկրների ղեկավարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների նոր փուլերը կազմակերպելու համար»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։