Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման այսօր միաձայն ընդունեց ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման պայմանագրում Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու օրենքը։ Ակնկալվում է, որ այսօր այն կընդունի նաև Դաշնային ժողովի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը։
Նախագիծը խորհրդարան է ներկայացվել երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից, որը նախօրեին իր ուղերձում հայտարարել էր այդ մասին։ Միաժամանակ, Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանը դուրս չի գալիս պայմանագրից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բլինքենը «անպատասխանատու» է անվանել մասնակցությունը սպառազենի պայմանագրին սառեցնելու Մոսկվայի որոշումըՄոսկվան սառեցնում է իր մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին