Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներն էլ գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի, Մարտունու շրջանների և Շուշիի ուղղություններով: Ստեփանակերտից այս հաղորդմանը դեռ չեն արձագանքել:
Ռուս խաղաղապահները նախօրեին հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Մարտակերտի շրջանում, սակայն չեն հայտնել, թե որ կողմից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտակերտի շրջանում խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել