Երեքշաբթի երեկոյան Մոսկվայի Մեժդունարոդնայա փողոցի MKM հյուրանոցի հինգերորդ հարկում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ է զոհվել, այսօր հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչության Տելեգրամ ալիքը։
«Հրդեհի հետևանքով տուժել է 15 մարդ, նրանցից 7-ը մահացել են, այդ թվում՝ երկու անչափահաս երեխա», - ասվում է հաղորդագրությունում։
Ըստ Քննչական կոմիտեի՝ հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառը կարող է լինել հրկիզումը. «Հետաքննությունը դիտարկում է տարբեր վարկածներ, այդ թվում՝ հրկիզման», - նշված է հաղորդագրությունում։