Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկուշաբթի օրը Աբու Դաբիում շրջայց է կատարել "IDEX and NAVDEX 2023" պաշտպանական ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների մի շարք տաղավարներում, երեկ էլ հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետնախարարի հետ:
Մոհամադ Ահմադ ալ Բովարդիի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաև Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, քննարկվել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:
Հանդիպման ավարտին Պապիկյանը ալ Բովարդիին հրավիրել է Հայաստան, ասված է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում: