Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցելու է ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:
Երեկ Վան Ին Բուդապեշտում էր, մինչ այդ մասնակցել է Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովին, որի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ:
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ մոսկովյան այցի ընթացքում Վան Ին կհանդիպի նաև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: