APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանն առևտրի բնագավառում 2023 թվականին հայտնվել է Վրաստանի հիմնական երեք գործընկեր-երկրների ցանկում:
Ըստ Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության հրապարակած տվյալների՝ հունվարին վրաց-ռուսական ապրանքաշրջանառությունը կազմել է 263.6 միլիոն դոլար, վրաց-թուրքականը՝ 196.1 միլիոն և վրաց-ադրբեջանականը՝ 120.4 միլիոն դոլար:
Վրաստանի 10-ը հիմնական գործընկերների հետ առևտուրը կազմել է ընդհանուր արտաքին առևտրի 68.4 տոկոսը: Վրաստանի և արտերկրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալը մոտեցել է 1 միլիարդ 462 միլիոն դոլարին:
Հունվարին Վրաստանից Ադրբեջան է ներմուծվել մոտ 52 միլիոն դոլարի արտադրանք: Անցյալ տարվա այդ ժամանակահատվածում այն 46.8 միլիոն դոլար է կազմել:
Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանից Վրաստան է ներկրվել 68.5 միլիոն դոլարի արտադրանք, ինչը տարեկան կտրվածքով 11 տոկոսով քիչ է 2022 թվականի ցուցանիշից: