Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել

Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում հանգստյան օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 40-ի, նույնքան մարդ անհետ կորել է:

Սան Պաուլո նահանգի մի շարք բնակավայրերում խափանվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը, ինչպես նաև բջջային կապը։

Սողանքներն արգելափակել են երթևեկությունը նահանգի մի քանի հիմնական մայրուղիներում:

Բրազիլիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ շաբաթ և կիրակի օրերին տեղումների քանակը գերազանցել է մեկ ամսվա նորման:

Ամենաշատ տուժած Սան Սեբաստիանում տեղումների քանակը երկու անգամ գերազանցել է ամբողջ փետրվարի միջինը: Այնտեղ, ըստ քաղաքապետի, ավերվել է 50 տուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով 36 մարդ է մահացել