Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հերթական անգամ ժամանել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած շրջաններ։ Հաթայում Թուրքիայի նախագահը հանդիպել է այստեղ շարունակվող որոնողական աշխատանքներին մասնակցող ադրբեջանցի փրկարարների հետ։
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Էրդողանին ուղեկցել է նաև թուրք ազգայնականների առաջնորդ, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։