Կրեմլը Քիշնևին խորհուրդ է տալիս Մերձդնեստրի հարցում զգուշավորություն ցուցաբերել

Կրեմլը խորհուրդ է տալիս Մոլդովայի իշխանություններին Մերձդնեստրում տեղակայված ռուս խաղաղապահների հարցում զգուշավորություն ցուցաբերել։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մոլդովայի նորանշանակ վարչապետ Դորին Ռեչանի՝ Մերձդնեստրի ապառազմականացման և խաղաղապահների դուրսբերման մասին հայտարարությունները։

«Մերձդնեստրին վերաբերող խնդիրներում Ռուսաստանը թե՛ նախկինում և թե՛ այսօր շատ պատասխանատու կողմ է հանդիսանում։ Ռուսաստանը շարունակում է կատարել իրեն վերապահված համապատասխան գործառույթները։ Մեր մոլդովացի գործընկերներին խորհուրդ կտայի նման հարցերում շատ զգույշ լինել», - հայտարարել է Պեսկովը։