Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով 36 մարդ է մահացել

Արխիվային լուսանկար

Բրազիլիայի հարավարևելյան Սան Պաուլու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով 36 մարդ է մահացել:

Հաղորդվում է, որ 228 տեղի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, ևս 338-ը մնացել են անօթևան, տասնյակ տներ են փլուզվել։ Որոշ շրջաններում կորել է կապը, անջատվել է էլեկտրականությունը և ջուրը։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան այսօր այցելելու է տուժած համայնքներ։

Սան Պաուլուում հունվարից անձրևներ են տեղում, տեղումները նորմայից 30 տոկոսով ավելի են գնահատվում։ Նահանգում փետրվարի 18-ի երեկոյան տեղատարափ անձրև է սկսվել։