Հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Հայկ Պետրոսյանը. ՊՆ

ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: