Չինացի պաշտոնյաների խումբը այսօր ժամանել է Թայվան մշակութային միջոցառման մասնակցելու նպատակով։
Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո վերջին երեք տարվա ընթացքում սա չինական կողմից առաջին այցն է Թայվան, որը կատարվում է Չինաստանի և Թայվանի միջև լարվածության ֆոնին։
Այս շաբաթ Թայվանի իշխանությունները թույլատրել են Չինաստանի 6-հոգանոց պատվիրակության այցը Թայվան՝ Լապտերների տոնին մասնակցելու համար։
Թայբեյի օդանավակայանում չինացի պաշտոնյաները մամուլի հետ չեն շփվել, նրանք հեռացել են անվտանգային ուժեղ վերահսկողության ներքո։
Տասնամյակներ առաջ Թայվանն անջատվել է Չինաստանից, բայց Պեկինը կղզին համարում իր անբաժանելի մասը։