ԵԽԽՎ համազեկուցողները ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու Լաչինի միջանցքի ճգնաժամին։
Ըստ Ազգային ժողովի կայքէջի՝ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ համազեկուցողները փետրվարի 17-20-ը կայցելեն Հայաստան, այդ թվում՝ Ջերմուկ, Գորիս և ՎարդենիսՀանդիպմանը նաև մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին:
Արդեն 68 օր Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ում դատապարտում են Լաչինի միջանցքի արգելափակումը և կոչ անում կանխել հումանիտար աղետը