15 զինծառայողի կյանք խլած զորամասի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։
Հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ըստ Գլխավոր դատախազության՝ Տ.Ղ.-ն, պատասխանատու էր իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր էր հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ իրեն վստահված ստորաբաժանման սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության մասին, պարտավոր էր վաշտում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, սակայն հիշյալ պարտականությունները չի կատարել, արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետք է հասկանալ՝ ինչն է եղել 15 զինծառայողի մահվան բուն պատճառը. փաստաբանԴատախազությունը մանրամասնում է՝ հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով: Արդյունքում, կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ողբերգական այս հրդեհի գործով անցնում են նաև վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու մեջ մեղադրվող կապիտանն ու հակահրդեհային միջոցների պատասխանատու երեք զինվորականներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհից զոհված զինվորների հարազատները չեն հավատում քրգործի քննությանը, սեփական հետաքննությունն են սկսում