Տաջիկստանում ձնահյուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի, երկու ուսանողուհիների որոնման աշխատանքները շարունակվում են։
«Խորոգ քաղաքի տարածքում ամբողջությամբ ավերվել է 4 բնակելի շենք, մասամբ վնասվել է 35 տուն և 5 կենցաղային օբյեկտ», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին:
Ձյան առատ տեղումների հետևանքով առաջացած խոշոր ձնահյուսը փետրվարի 15-ի առավոտյան իջել է Խորոգ քաղաքի բնակելի շենքերի վրա։