Տասնյակ երկրների բարձրաստիճան ղեկավարներ երեկվանից հավաքվում են Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում, որտեղ այսօր գումարվում է Անվտանգության ավանդական համաժողովը:
Մասնակիցների թվում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և միանգամայն հավանական է, որ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Մյունխենում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մյունխենում հնարավո՞ր են հայ-ադրբեջանական բանակցություններ, կառավարությունից հայտնում են՝ նման տեղեկություն չունենՆախորդ անգամ Բավարիայի մայրաքաղաքում Փաշինյան - Ալիև հանդիպումն ու ղարաբաղյան թեմայով սուր բանավեճը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 15-ին՝ սեպտեմբեր 27-ին սկսված արյունալի պատերազմից ամիսներ առաջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյան-Ալիև բանավեճի վերաբերյալ գնահատականները տարբեր են՝ դրականից մինչև «պարտություն»Ըստ Բաբայանի` բանավեճը ցույց տվեց, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ կառուցողական քայլիՓաշինյանը «Մյունխենյան սկզբունքներ»-ն է հրապարակելՄյունխենում կայացավ Փաշինյան-Ալիև հանդիպումըՄյունխենյան Անվտանգության համաժողովը 59-րդ անգամ է գումարվելու և կտևի մինչև փետրվարի 19-ը: Այս մեկն ուշագրավ է ռուս - ուկրաինական պատերազմի առնչությամբ, քանի որ սոսկ օրերի տարբերությամբ համընկնում է Ուկրաինայի վրա 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած Ռուսաստանի հարձակման առաջին տարելիցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը հրավիրված չէ Մյունխենի անվտանգության առաջիկա համաժողովինՄյունխենում կհանդիպեն հարյուրավոր պետական այրեր, նրանցից ավելի քան 100-ը՝ նախագահներ, վարչապետեր, նախարարներ:
Արդեն Մյունխենում է Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը, բնականաբար, ներկա կլինի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և մի քանի տասնյակ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Ուկրաինայից Մյունխենում ներկա կլինեն մոտ երկու տասնյակ քաղաքական գործիչներ: Անցյալ տարվա համաժողովում՝ պատերազմից օրեր առաջ, երբ արդեն ակնհայտ էր, որ Ուկրաինայի սահմանների մոտ կուտակված ռուսական բանակը պատրաստվում է անցնել գործողության, Վլադիմիր Զելենսկին հավաքի մասնակիցներին ասել է, որ եթե ռուսները մի բան սկսեն, աշխարհում ոչ ոք չի խուսափի դժվարություններից, և որ պետք է ամեն ինչ անել դա կանխելու համար:
«Ավաղ, մեր ձայնն այն ժամանակ չլսեցին, բայց տարվա ընթացքում աշխարհի վերաբերմունքը փոխվեց», - ասել է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Սիզովը:
Այս տարի Զելենսկին տեսաուղերձով կբացի Մյունխենի համաժողովը: Ապա կխոսեն Շոլցն ու Մակրոնը: Վստահ կրելի է ասել, որ Արևմուտքը կվերահաստատի Ուկրաինային սատարելու հանձնառությունը: ՆԱՏՕ-ն արդեն գիտակցում է, որ այս հակամարտությունն արագ չի ավարտվի:
«Մենք պետք է պատրաստվենք երկարատև հակամարտության: Մենք Ուկրաինային կսատարենք այնքան, որքան անհրաժեշտ է, մենք ողջունում ենք այդ հարցում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոլտենբերգը ողջունել է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու դաշնակիցների խոստումները